Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ․ Վահան Քերոբյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ․ Վահան Քերոբյան

Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ․ Վահան Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է հունիսի 23-24-ին Երևանում անցկացվող ԱՊՀ երկրների պարտատոմսերի կոնգրեսին։

Այս մասին տեղեկացնում է նախարարության ֆեյսբուքյան էջը։

«Հայաստանի Հանրապետության ֆինանսական շուկա» թեմայով պանելային քննարկմանը նախարարը ներկայացրել է Հայաստանում ֆինանսական շուկան զարգացնելու հնարավորությունները և կառավարության կողմից իրականացվող քայլերը՝ ուղղված ֆինանսական շուկայի զարգացմանը և ֆինանսների ներգրավմանը։

«Հայաստանի ֆինանսական շուկան մեծ չէ, բայց ունի զարգանալու լավ հնարավորություններ և ներուժ։ 2018թ․-ից հետո, երբ փոփոխվեց կառավարման համակարգը, Հայաստանը բռնեց դեմոկրատական զարգացման ուղին, հնարավոր դարձավ այստեղ ևս վարել շահութաբեր բիզնես։ Հայաստանի կառավարությունը շարունակական բարեփոխումներ է իրականացնում երկիրն ավելի գրավիչ դարձնելու, ներդրումների ներգրավման և ֆինանսական հատվածի զարգացման համար»,- ասել է Վահան Քերոբյանը։

Թեմայի այլ նորություններ