Հայ-նիդերլանդական գործարար օրերի շրջանակներում քննարկվել են համագործակցության հեռանկարները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Հայ-նիդերլանդական գործարար օրերի շրջանակներում քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հայ-նիդերլանդական գործարար օրերի շրջանակներում քննարկվել են համագործակցության հեռանկարները

Հուլիսի 6-7-ը կայացած «Նիդերլանդական-հայկական գործարար օրեր 2022» երկօրյա միջոցառման ընթացքում քննարկվեցին հայ-նիդերլանդական գործարար շրջանակններում փոխշահավետ համագործակցության հնարավորությունները՝ հատկապես ՏՏ և գյուղատնտեսության ոլորտներում, առկա խնդիրները և առաջարկվող խելացի լուծումները, հնարավոր ֆինանսավորման մեխանիզմները, նիդերլանդական ներդրումների ներգրավման համար հայկական շուկայի գրավչությունը և այլ շատ հարցեր: Այնուհետև մասնակիցները B2B հանդիպումների ձևաչափով փոխանակվեցին կարծիքներով, հետաքրքիր բիզնես գաղափարներով և ապագա հնարավոր համագործակցության հեռանկարներով:

Ինչպես հայտնում են Նիդերլանդա-հայկական առևտրի պալատից, միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դասպանատան նախաձեռնությամբ։

Գործարար համաժողովի ընթացքում Հայ-նիդերլանդական առևտրի պալատի նախագահ պրն. Լևոն Հայրապետյանն իր ելույթում ներկայացրեց պալատի հիմնական առաքելությունը և նպատակը. այն է՝ խթանել հայ-նիդերլանդական տնտեսական և կրթական կապերի զարգացմանն ու ամրապնդմանը՝ օգտագործելով մեր երկու երկրների միջև չօգտագործված ողջ ներուժը, հանդիսանալ այն կամուրջը, որը կմիավորի երկու ժողովուրդներին՝ բարեկամության և մշակույթների փոխադարձ ճանաչման ճանապարհով, դառնալ հարթակ՝ երկուստեք գործարար կապերի ստեղծման, շահերի զուգակցման և նոր ներդրումների ներգրավման համար: Պրն. Հայրապետյանը նաև ներկաներին համառոտ ծանոթացրեց պալատի կողմից տրամադրվող հիմնական ծառայություններին և համագործակցության առավելություններին:

Թեմայի այլ նորություններ