Համագործակցության նոր հեռանկարներ ՏՀՏ ոլորտի և բուհերի միջև. հանդիպում Netcracker Technology ընկերության փոխնախագահի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Համագործակցության նոր հեռանկարներ ՏՀՏ ոլորտի և բուհերի միջև. հանդիպում Netcracker Technology ընկերության փոխնախագահի հետ

Համագործակցության նոր հեռանկարներ ՏՀՏ ոլորտի և բուհերի միջև. հանդիպում Netcracker Technology ընկերության փոխնախագահի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր հանդիպել է Netcracker Technology ընկերության փոխնախագահ և համասեփականատեր Մայքլ Ֆայնբերգին:

Հանդիպմանը ներկա են եղելին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և «BostonGene-Հայաստան» ընկերության գործադիր տնօրեն Սարգիս Գևորգյանը:

Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է հյուրին՝ հույս հայտնելով, որ հանդիպման արդյունքում փոխշահավետ ու արդյունավետ համագործակցություն կծավալվի բարձր տեխնոլոգիաների բնագավառում գործող Netcracker Technology, «BostonGene- Հայաստան» ընկերությունների և հայաստանյան բուհերի միջև:

«Ուրախ ենք, որ նախատեսվում են ներդրումային ծրագրեր և փոխգործակցություն կրթական ոլորտի հետ: Հնարավորինս կաջակցենք, որպեսզի նախագծերը հաջողությամբ իրագործվեն»,- նշել է նախարարը:

Մայքլ Ֆայնբերգն ասել է, որ առաջին անգամ է Երևանում, սակայն արդեն իսկ տպավորված է. «Հայաստանը փոքր պետություն է, որի զարգացման հիմնական հենքը մարդկային ռեսուրսն ու մտավոր ներուժն են: Մենք տեղյակ ենք, որ հայ երիտասարդները շատ խելացի և տաղանդավոր են, ուստի ցանկություն ունենք համագործակցելու և կրթական ծրագրեր իրականացնելու գիտակրթական կենտրոնների հետ»:

Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում գործող Netcracker Technology ընկերությունը մասնաճյուղեր ունի աշխարհի 56 երկրում: Ընկերությունը Հայաստանում նախատեսում է հիմնել հետազոտության և զարգացման մասնաճյուղ: BostonGene-ը գործում է կենսաբժշկական համակարգչային ծրագրերի (software) ստեղծման բնագավառում: Ընկերությունն իրականացնում է ուռուցքների և ուռուցքային միկրոմիջավայրերի համապարփակ ինտեգրված գենոմային (WES) և տրանսկրիպտոմիկ (RNA-seq) թեստավորում, որը բժիշկներին տրամադրում է անհրաժեշտ տեղեկություն անհատական բուժման ծրագիր մշակելու համար:

Ընկերությունն արդեն Հայաստանում է և նախատեսում է նաև վերապատրաստման ծրագրեր իրականացնել հայկական բուհերի հետ:

«Մենք հետաքրքրված են բժշկություն, կենսաբանություն և ինֆորմատիկա ոլորտների մասնագետներ պատրաստող բուհերի հետ համագործակցությամբ: Մեր ընկերության հետ արդեն իսկ կապ են հաստատել Եվրոպայում և Ռուսաստանում բնակվող հայ երիտասարդ մասնագետները, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան և համալրել մեր շարքերը»,- ասել է Մայքլ Ֆայնբերգը:

Վահրամ Դումանյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը և աջակցել ընկերությանը հայաստանյան բուհերի հետ կապ հաստատելու ու արդյունավետ համագործակցություն ծավալելու գործում՝ հավելելով, որ ոլորտը բավականին հետաքրքիր է, և Հայաստանը մեծ ներուժ ունի առաջընթաց ու զարգացում ապահովելու համար:

Թեմայի այլ նորություններ