Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավարի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավարի հետ

Էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավարի հետ

Հունիսի 27-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն ընդունել է Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի փորձագետների թիմի անդամներին՝ ՄԱԿ-ի Տիեզերքի գործերով Պեկինի գրասենյակի ղեկավար Շիրիշկումար Ռավանի գլխավորությամբ։ Առաքելությունը կազմված էր ԱՄՆ-ի, Կանադայի, Ավստրիայի, Շվեյցարիայի, Իրանի, Իսրայելի, Թաիլանդի՝ տիեզերական գործունեություն իրականացնող կազմակերպությունների միջազգային փորձագետներից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ աղետների կառավարման, Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման համակարգի, տնտեսության տարբեր ճյուղերում, գյուղատնտեսության ոլորտում հնարավոր աղետների ռիսկերի կանխատեսման, դրանց կանխարգելման և նվազեցման հնարավորությունների և  տիեզերական տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ։  

Առաքելության թիմի ներկայացուցիչները Հայաստանում են՝ «Աղետների կառավարման և արտակարգ իրավիճակներին արձագանքման տիեզերական տեխնոլոգիաների ազգային աշխատաժողովին» մասնակցելու և աղետների ռիսկի կառավարման ոլորտում ներգրավված պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների հետ իրենց փորձով և գիտելիքներով կիսվելու նպատակով։

Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիան աշխարհի տարբեր երկրների տիեզերական գործունեություն իրականացնող գործակալությունների և կազմակերպությունների միջև համաձայնություն է, որն աղետների ժամանակ արձագանքման գործողություններին աջակցելու նպատակով պետությունների համապատասխան մարմիններին արբանյակային տեղեկատվության անհատույց հասանելիություն է ապահովում (բարձր լուծաչափի լուսանկարներ, քարտեզներ և այլն):

Թեմայի այլ նորություններ