Եկամտային հարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար դիմումները կներկայացվեն բուհ. նախագիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Եկամտային հարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար դիմումները կներկայացվեն բուհ. նախագիծ

Եկամտային հարկի միջոցով ուսման վարձի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար դիմումները կներկայացվեն բուհ. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել եկամտային հարկի միջոցով առկա ուսուցմամբ մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի սովորողների ուսման վարձավճարի փոխհատուցման կարգի և մասնագիտությունների ցանկի փոփոխության նախագծերը:
 
Առաջարկվող նոր կարգավորումներով հստակեցվել են եկամտային հարկի գումարների վերադարձի համար դիմելու ժամկետները, ինչպես նաև նախատեսվել է անմիջապես բուհին դիմելու պարտավորություն՝ ի տարբերություն դեռևս գործող կարգավորման, երբ ուսանողը դիմում է ՊԵԿ:
 
Սահմանվել է, որ ուսանողներն իրենց վճարած ուսման վարձավճարի չափով եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով դիմումներն ու համապատասխան փաստաթղթերը ներկայացնում են բուհի ռեկտորին: Հաջորդ կուրս փոխադրվելուց կամ կրթական ծրագրով ուսումնառությունը ավարտելուց հետո դիմումները և փաստաթղթերը պետք է բուհի ռեկտորին ներկայացվեն սեպտեմբերի 1-15-ը կամ մարտի 1-15-ը ընկած ժամանակահատվածում: Միաժամանակ, ըստ նախագծի, եթե սահմանված ժամկետներում ուսանողը բուհում դիմում չի ներկայացնում, ապա կարող է դիմել հաջորդող երկու տարիների ընթացքում:
 
Ուսանողների տվյալները հավաքելուց հետո բուհերը դրանք սահմանված ձևաչափով ներկայացնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Նախարարությունը փաստաթղթերի ուսումնասիրությունից և ուսման վարձի փոխհատուցման իրավունքի հաստատումից հետո համապատասխան տեղեկատվությունը (փաթեթը) ներկայացնում է Պետական եկամուտների կոմիտե՝ փոխհատուցման նպատակով: Եկամտային հարկը վերադարձվում է ուսանողի փաստացի վճարած ուսման վարձի գումարի չափով:
 
Առաջարկվող նոր ընթացակարգը հնարավորություն կտա հարկային մարմիններին խուսափելու ռեսուրսների և աշխատաժամանակի հավելյալ ծախսից՝ հաշվի առնելով, որ եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքի հավաստիության համար ՊԵԿ-ը ստիպված էր լինում ուսումնասիրել փաստաթղթերը և դրանց առնչվող հանգամանքները, կատարել հարցումներ և այլն: Նախկինում գործող կարգավորումը, նշված հանգամանքներով պայմանավորված, որոշակի խնդիրների և տարընկալումների տեղիք էր տալիս:
 
Մասնավորապես, տարընկալումները վերաբերում են ուսումնական տարվա տևողության հաշվարկներին: Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական տարվա սկիզբն ու ավարտը սահմանվում են ուսումնական պլաններով, և հաճախ, կախված կրթական ծրագրից, դրանք տարբեր են:
 
Ընդունվելուց հետո կարգը կտարածվի նաև մինչև նոր որոշման՝ ուժի մեջ մտնելը եկամտային հարկի վերադարձի համար հարկային մարմին դիմած ուսանողների վրա: Նրանց համար կկատարվի վերահաշվարկ:
 
Եկամտային հարկից ուսման վարձավճարի փոխհատուցման իրավունքից օգտվելու համար առաջարկվում է հաստատել մասնագիտությունների նոր ցանկ, որում ընդգրկված են արվեստի, կրթության, բնագիտամաթեմատիկական, հումանիտար, սոցիալական, ՏՀՏ, գյուղատնտեսության և այլ ոլորտների նոր մասնագիտությունները: Նշենք, որ կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ նշված ցանկի մասնագիտություններից որևէ մեկով մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորողների վրա:

Թեմայի այլ նորություններ