ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ԵԱՏՄ նիստին վարչապետը կարևորեց միության ներքին շուկայի զարգացումը. ՈՒՂԻՂ

ԵԱՏՄ փոխգործակցության գլխավոր ուղղություններից մեկը պետք է դառնա միության ներքին շուկայի զարգացումը: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց ռեժիմով նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առանց խոչընդոտների ներքին շուկայի զարգացումը կնպաստի մեր պետությունների տնտեսական աճին, մրցակցության բարձրացմանը, բիզնեսի ակտիվացմանը, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծմանը, գործազրկության կրճատմանը: Ինտեգրացիոն գործընթացների ակտիվացումն ու խորացումը կնպաստեն Միության պետությունների տնտեսությունների կառուցվածքային վերափոխումներին և դրանց արդիականացմանը և դիվերսիֆիկացմանը, որը կարևոր նշանակություն ունի համաշխարհային գների տատանման, գլոբալ տնտեսության ճգնաժամերի խորացման պայմաններում»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` ծառայությունների առևտուրը, որը դարձել է դինամիկ բաղադրիչ ժամանակից համաշխարհային տնտեսությունում, արտահանման դիվերսիֆիկացման նոր խթան է հանդիսանում:

Թեմայի այլ նորություններ