Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն կավելանա մոտ 90 տոկոսով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    26%
    22 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    50%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն կավելանա մոտ 90 տոկոսով

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջեն կավելանա մոտ 90 տոկոսով

Հայաստանում 2022 թվականի պետբյուջեի նախագծով նախատեսվում է Էկոնոմիկայի նախարարության բյուջեն ավելացնել 26.9 տոկոսով, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ 31.6 տոկոսով, իսկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը՝ 89.4 տոկոսով:

Այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում կայացած բյուջետային քննարկումների ժամանակ:

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համար 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված ունենք 17 մլրդ 278 մլն դրամ, որը 2021-ի 9 մլրդ 123 մլն դրամի նկատմամբ  ավելի է 8 մլրդ 155 մլն դրամով, կամ աճը կազմում է 89.4 տոկոս»,- ասաց Խաչատրյանը:

Անդրադառնալով Էկոնոմիկայի նախարարությանը հատկացվելիք բյուջեին՝ նա ասաց, որ ներկայացված է 13 ծրագիր, որում ընդգրկում են 56 միջոցառումներ: «Ընդհանուր առմամբ ունենք 2022-ի պետբյուջեի նախագծով նախատեսված 41 մլրդ 8 մլն դրամ ծախսեր, որոնք 2021-ին հաստատված 32 մլրդ 319 մլն դրամի նկատմամբ ավել են 26.9 տոկոսով կամ 8 մլրդ 689 մլն դրամով»,- ասաց Ֆինանսների նախարարը:

Նա հավելեց՝ 2021-ին նախարարության գծով պետբյուջեի ծախսերը ենթարկվել են պարբերական ճշտումների և ավելացումների՝ պայմանավորված իրականացվող ծրագրերի ծավալային փոփոխություններով: Այս պահին 2021-ի համար ճշտված բյուջեով նախարարության գծով կան 39 մլրդ 177 մլն դրամի նախատեսված ծախսեր:

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համար նախատեսված է 22 ծրագիր, որոնք ընդգրկում են 129 միջոցառում: Պետբյուջեի նախագծով նախարարության համար նախատեսված են 278 մլրդ 590 մլն դրամի չափով ծախսեր, 2021-ին պետբյուջեի մասին օրենքով հաստատված է եղել 211 մլրդ 667 մլրդ դրամ, աճը 2021-ի նկատմամբ կազմում է 66 մլրդ 922 մլն դրամ կամ 31.6 տոկոս: Խաչատրյանը նշեց՝ 2022-ի բյուջեն առանձնահատուկ է հատկապես ենթակառուցվածքային ներդրումների ուղղությամբ զգալի ավելացող ծավալներով իրականացվող ծրագրերով: Աճը կազմում է 31.6 տոկոս:

Թեմայի այլ նորություններ