Բանկերը վարկ տալուց զգուշավորություն են ցուցաբերում, սակայն պորտֆելի աճը ԿԲ սպասումների շրջանակում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Բանկերը վարկ տալուց զգուշավորություն են ցուցաբերում, սակայն պորտֆելի աճը ԿԲ սպասումների շրջանակում է

Բանկերը վարկ տալուց զգուշավորություն են ցուցաբերում, սակայն պորտֆելի աճը ԿԲ սպասումների շրջանակում է

 Շոկերից հետո Հայաստանում բանկային համակարգը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում վարկ տալուց, սակայն վարկերի պորտֆելն աճում է Կենտրոնական բանկի սպասումների շրջանակում, անգամ՝ սպասվածից մի փոքր ավել: Այս մասին ասաց ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրեն Արմեն Նուրբեկյանը՝ անդրադառնալով վարկավորմանը:

Նուրբեկյանը նախ նշեց, որ անշարժ գույքի շուկայում գործարքների քանակը սեպտեմբերին եղել է բոլոր ժամանակների բարձր մակարդակներից մեկում: «Դա նշանակում է, որ մենք ունենք բավականին բարձր ակտիվություն, ինչը արտահայտում է նույն միտումը, որ հիփոթեքային պորտֆելը բավականին արագ աճում է»,-ասաց Նուրբեկյանն ու նշեց պետական ծրագրի մասին:

Իսկ ինչ վերաբերում է վարկավորման աճի այլ մասերին՝ ԿԲ մակրոտնտեսական դեպարտամենտի տնօրենն ասաց, որ վարկավորման ընդհանուր պորտֆելի աճը գնում է իրենց բազային սցենարի համաձայն: «Անցյալ տարվանից ասում ենք, որ բնականաբար մեծ շոկերից հետո բանկային համակարգը որոշակի զգուշավորություն է ցուցաբերում վարկ տալուց: Հետևաբար, եթե հանում ենք կառավարության կոնկրետ ծրագիրը, որը հիփոթեքային շուկայի վրա է էական ազդեցություն ունենում, ապա մնացած մասը ըստ էության մի քիչ ավելի դրական է, քան մենք սպասում էինք»,-հավելեց Նուրբեկյանը:

Նա հավելեց, որ վարկավորման պորտֆելի աճը ընդհանուր առմամբ արտահայտում է ԿԲ սպասումների միտումը:

Թեմայի այլ նորություններ