ԱԺ-ն քննարկում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ արտահանման լիցենզիոն տուրք սահմանող նախագիծը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    28 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    26 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    32%
    22 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    28 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    28 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

ԱԺ-ն քննարկում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ արտահանման լիցենզիոն տուրք սահմանող նախագիծը

ԱԺ-ն քննարկում է պղնձի և մոլիբդենի խտանյութերի նկատմամբ արտահանման լիցենզիոն տուրք սահմանող նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկում է արտահանման լիցենզիոն տուրք կիրառել պղնձի և մոլիբդենի խտանյութերի և որոշ հարակից ապրանքների նկատմամբ: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:

«Առաջարկվում է արտահանման լիցենզիոն տուրք սահմանել պղնձի խտանյութի և մոլիբդենի խտանյութի և հարակից որոշ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի դասակարգիչների նկատմամբ՝ սահմանելով այս պահին գործող շուկայական գների մոտ 15 տոկոսի չափով, բայց ֆիքսված արտահանման լիցենզիոն տուրք»,-ասաց Քերոբյանը:

Նրա խոսքով՝ ռոյալթիների այսօրվա գործող համակարգը բավարար չափով չի պաշտպանում և չի ապահովում ընդերքից ստացված եկամուտների հավասարաչափ բաշխումը ՀՀ քաղաքացիների և տնտեսավարողների միջև: Քերոբյանի խոսքով՝ շուկայում ստեղծված գերբարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ՀՀ-ն կիրառի այսպիսի տուրք՝ միաժամանակ բյուջեի համար ապահովելով շատ անհրաժեշտ նոր մուտքեր, մյուս կողմից տնտեսավարողների համար պահպանելով բավականին լավ աշխատանքային միջավայր:

Քերոբյանը հիշեցրեց, որ պղնձի գները անցյալ տարվա 6000 համեմատ այժմ 9200-9300 դոլարի սահմաններում են, իսկ մոլիբենդի գները՝ անցյալ տարվա միջին 24 հազարի փոխարեն այժմ 41 հազար դոլարի սահմաններում: «Այսինքն՝ այս ավելացումն, ըստ էության, թույլ է տալիս, որ ավելացված մասի մի մասը մենք վերցնենք»,-ասաց նա՝ հավելելով, որ մոտ ապագայում նախաձեռնելու են ռոյալթիների համակարգի կտրուկ վերանայում:

Հովիկ Աղազարյանը նկատեց՝ հիմա միջազգային շուկայում պղնձի գները բարձր են, հետաքրքրվեց՝ եթե կտրուկ ընկնեն, ի՞նչ տեղի կունենա: Նախարար պաշտոնակատարն արձագանքեց՝ պղնձի գները բարձր են այս տարվա սկզբից: «Ըստ էության, տնտեսավարողներն այս բարենպաստ միջավայրը վայելում  են արդեն բավականին երկար ժամանակ: Եվ մեր ակնկալմամբ՝ մոտ ապագայում չի նախատեսվում գների անկում, եթե նույնիսկ անկում էլ լինի, միևնույն է կուտակված գերշահույթն այնքան է, որ իրենք ընդհանուր առմամբ 6-ամսյա այդ ժամկետում կունենան բավարար չափով եկամտաբերություն»,-ասաց նա:

Թեմայի այլ նորություններ