Ամենակարևորն այն է, որ 15 մլրդ դրամը վճարվել է ոչ թե ԶՊՄԿ-ի առկա ակտիվներից, այլ ֆիզիկական անձի կողմից. Բադասյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Ամենակարևորն այն է, որ 15 մլրդ դրամը վճարվել է ոչ թե ԶՊՄԿ-ի առկա ակտիվներից, այլ ֆիզիկական անձի կողմից. Բադասյան

Ամենակարևորն այն է, որ 15 մլրդ դրամը վճարվել է ոչ թե ԶՊՄԿ-ի առկա ակտիվներից, այլ ֆիզիկական անձի կողմից. Բադասյան

Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ընթացքում հիշեցրեց՝ նախօրեին ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից հարկային պարտավորությունները չկատարելու հետ կապված քրեական գործի շրջանակներում պետական բյուջե է վերականգնվել 15 մլրդ դրամ, ինչը վերջին տարիների ամենախոշոր վերականգնումներից մեկն է:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը նշեց, որ դա քրեական գործի շրջանակներում ամենամեծ վերականգնումն է, և բազմադրվագ քրեական գործ է քննվել:

«Կոնկրետ ԶՊՄԿ-ի դրվագը կապված է 2016-2017 թվականներին կնքված սթրիմինգային պայմանագրերի հետ, որի միջոցով քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որոնք վկայում են այն մասին, որ դա նպատակ է ունեցել հարկվող շահույթը քայքայելու. քրեական գործի շրջանակներում ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք էր առաջադրվել ԶՊՄԿ-ի նախկին տնօրենին, որը մեղադրանքն ընդունել է:

Նշանակվել է նաև համալիր հարկային ստուգում, որի շրջանակներում էլ հենց ձեռք բերված ապացույցների հիման վրա կազմվել է ակտ, հիմնականում ռոյալթիի և շահութահարկի դրվագներով, և ընկերությանը առաջադրվել է 15 մլրդ-ի պարտավորություն:

Այս ստուգման ակտը կազմվել է 2021 թ. դեկտեմբերի վերջին, և վճարումը կատարվել է, կրկին ակտի դեմ առարկություններ չեն ներկայացվել, չի բողոքարկվել ակտը և անբողոքարկելի դառնալու ժամկետը լրանալուն պես վճարումը կատարվել է, և ունենք պետական բյուջեի եկամուտներ՝ շուրջ 15 միլիարդիի չափով»,- ասաց Բադասյանը՝ ընդգծելով, որ ամենակարևոր հանգամանքներից մեկն այն է, որ 15 մլրդ դրամը չի վճարվել ԶՊՄԿ-ի առկա ակտիվներից, այլ ֆիզիկական անձի կողմից:

Թեմայի այլ նորություններ