2023 թվականին ևս պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է․ վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    65%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

2023 թվականին ևս պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է․ վարչապետ

2023 թվականին ևս պետք է ապահովենք 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տնտեսական իրավիճակը լավ է գնահատում։ Կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարը վիճակագրական տվյալներ ներկայացրեց։

«2022 թվականի սեպտեմբերին մենք արձանագրել ենք 14,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2021 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ 2022 թվականի հունվար-սեպտեմբերին՝14,1 տոկոս աճ: Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14,3 տոկոսով, առեւտրի շրջանառությունը՝ 14,5 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 27,1 տոկոսով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16,9 տոկոսով: Արտահանումն աճել է 63,8 տոկոսով, ներմուծումը՝ 61,6 տոկոսով»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ անկում է գրանցվել։

Վարչապետի խոսքով՝ եթե լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, ապա, կստացվի, որ միջինում, 2019, 2020, 2021 ու 2022 թվականներին 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանվել է։

«Այս տարվա բարձր տնտեսական աճը մեզ համար որոշակի ռիսկեր է առաջ բերում, մենք մյուս տարի այս բարձր տեմպերի վրա պետք է ապահովենք էլի 7 տոկոս տնտեսական աճ, դա մեր հանձնառությունն է։ Կրկին ուզում եմ ուշադրությանը հրավիրել պետական ծախսերի արդյունավետ իրականացմանը, որը այլ գործոնների հետ վճռորոշ նշանակություն է ունենալու Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի համար», - ասաց նա։

Թեմայի այլ նորություններ