Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների մեկ օրում ընտանեկան բռնության 6 դեպք է բացահայտվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների մեկ օրում ընտանեկան բռնության 6 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների մեկ օրում ընտանեկան բռնության 6 դեպք է բացահայտվել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության, խարդախության և թմրանյութի հայտնաբերման՝ 9-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, ընտանեկան բռնության՝ 6, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 3, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, սառը զենքի հայտնաբերման ու փաստաթղթեր կեղծելու և օգտագործելու՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, կողոպուտի, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, ապօրինի ծառահատման, կաշառակերության, ֆիզիկական ներգործության, ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելով՝ անզգուշությամբ վնաս պատճառելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի ապօրինի իրացնելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 1-ական դեպք։շ

Հայտնաբերվել են 2 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 4-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար. 1 մարդ զոհվել է, 27-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Թեմայի այլ նորություններ