Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ միջոցներ. ԱԳՆ

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը  շարունակում է աշխատել` միաժամանակ ձեռնարկելով անվտանգության անհրաժեշտ և հասանելի միջոցները: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

Հունանյանը նաև հայտնեց, որ հոկտեմբերի 10-ին Կիևին հասցրած հարվածներից ՀՀ դեսպանության շենքը չի վնասվել:

Ուկրաինական լրատվամիջոցները հոկտեմբերի 10-ին հայտնեցին Ռուսաստանի կողմից երկրի տարբեր հատվածներում ավելի քան 84 հրթիռային և ավիացիոն հարվածների մասին: Մասնավորապես, հարվածներ են արձանագրվել Վիննիցայի, Լվովի, Կիրովոգրադի, Նիկոլաևի, Պոլտավայի, Տերնոպոլի, Ժիտոմիրի և Կիևի մարզերում: Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ԶՈՒ գլխավոր շտաբի պլանով գերճշգրիտ հեռահար հարվածներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ, ռազմական կառավարման և կապի ենթակառուցվածքներին:

Թեմայի այլ նորություններ