«Սուրմալուի» պայթյունը եղել է տեսչական մարմնի կողմից հրավառելիքի պահման թույլտվություն չունեցող պահեստից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Սուրմալուի» պայթյունը եղել է տեսչական մարմնի կողմից հրավառելիքի պահման թույլտվություն չունեցող պահեստից

«Սուրմալուի» պայթյունը եղել է տեսչական մարմնի կողմից հրավառելիքի պահման թույլտվություն չունեցող պահեստից

Aravot.am-ի տեղեկություններով՝օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունը, ըստ նախաքննությամբ ձեռքբերված հիմնավոր տվյալների, տեղի է ունեցել հրավառելիք ներկրող վարձակալի պահեստից, որը տեսչական մարմնի կողմից չի ունեցել պահպանման թույլտվություն:

Ըստ Aravot.am-ի աղբյուրի. «Դա սալյուտ ներկրողների հիմնական պահեստը չի եղել: Այլ պահեստ են ունեցել, ոչ «Սուրմալուի» տարածքում, որտեղ ներկրումից հետո պահեստավորել են 12 տոննա սալյուտ: Իսկ «Սուրմալուի» պահեստը (որտեղից պայթյուն է եղել) եղել է իրենց ածանցյալ պահեստը, որտեղ որոշակի քանակությամբ են պահել ու վաճառք իրականացրել:

Պատկերացնում եք՝ Աստված չաներ, բա որ հիմնակա՞ն պահեստը տրաքեր: Իրենք պետք է տեսչական մարմնին հայտնեին, ասեին՝ մենք բերել ենք էսքան քանակով սալյուտ, եկեք, ստուգեք, եթե պահման պայմանները բավարար են, թույլտվության վերաբերյալ եզրակացություն տվեք: Նման բան չի արվել: Ընդ որում՝ ժամկետ է նշված, տվյալ պահեստում սալյուտ պահելու համար տրվում է երեք տարի կոնկրետ քանակի համար: Կոնկրետ քրեական գործի քննությամբ հստակ տեղեկություններ են ձեռքբերվել, ե՛ւ տեսագրությամբ, ե՛ւ կոնկրետ ապացույցներով, թե ինչպես է պայթյունը տեղի ունենում՝ չնայած չկա փորձագետի եզրակացություն:

Այնտեղ նաեւ պահոցների մասին էր խոսվում, էդ սալյուտները պետք է դրվեին համապատասխան պահոցներում՝մետաղյա, որի հաստությունը պետք է լիներ 3մմ: Քրեական գործի նյութերից երեւում է, որ պահպանված չի եղել»:

Թեմայի այլ նորություններ