Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 500-ը. վիրավոր է մի քանի հազար մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 500-ը. վիրավոր է մի քանի հազար մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 500-ը. վիրավոր է մի քանի հազար մարդ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվն ընդհանուր առմամբ գերազանցել է 500-ը: Սիրիայի առողջապահության նախարարությունը հայտնել է հարյուրավոր զոհերի ու վիրավորների մասին:

«Հալեպ, Լաթաքիա, Համա և Տարտուս նահանգներում զոհվել է 237, վիրավորվել՝ 639 մարդ», - հայտնել է գերատեսչությունը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր 111 զոհի և 516 վիրավորի մասին։ Թուրքիայում, ըստ փոխնախագահ Ֆուաթ Օքթայի, զոհվել է 284 մարդ, ևս 2383-ը վիրավորվել են։ Քահրամանմարաշ նահանգում զոհվել է  70 մարդ, այնտեղ ավերվել է մոտ 300 շինություն։ Վիրավորների մեծ մասը գտնվում է Շանլիուրֆա նահանգում՝ մոտ 600։

7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Քահրամանմարաշ նահանգում առավոտյան ժամը 04:17-ին։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Գազիանթեփից 37 կմ հեռավորության վրա, օջախը՝ տասը կիլոմետր խորության վրա։

Տարբեր քաղաքներում հարյուրավոր շենքեր են փլուզվել, իսկ Հաթայ նահանգում գազատարի վրա պայթյուն է որոտացել։ Երկրաշարժին հաջորդել են երեք տասնյակ հետցնցումներ, ամենահզորը՝ 6,6 մագնիտուդով։ Սիրիայում մեծ վնաս է հասցվել Հալեպի պատմական կենտրոնի: Ցնցումները զգացվել են նաև Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում և Իրաքում։ 

Թուրքիայի վեց շրջաններում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ցնցումներ են գրանցվել նաև հարևան Սիրիայում, կան ավերածություններ, զոհեր ու վիրավորներ 2 երկրում էլ:

Թեմայի այլ նորություններ