Շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը

Շրջանառության մեջ է դրվել «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը

Շրջանառության մեջ է դրվել Ծովինար Վարդանյանի, Զարուհի Բաթոյանի, Սոնա Ղազարյանի հեղինակած «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից օրենքների նախագծերի փաթեթը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

Նախագծերի փաթեթով առաջարկվող հիմնական փոփոխությունները հետևյալն են՝

  1. սահմանափակել նախազգուշացման կիրառումը, այն պարագայում, երբ դա վերաբերում է ֆիզիկական կամ սեռական բռնությանը,
  2. սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար անհատույց բժշկական օգնության ապահովումը,
  3. հետամտումը սահմանել որպես հանցակազմ,
  4. հստակեցնել անհետաձգելի միջամտության եւ պաշտպանական որոշման ժամկետները,
  5. հստակեցնել ոստիկանության ծառայողի պարտականությունները բռնության ենթարկված անձին ապաստարան տեղափոխելու գործընթացը կազմակերպելու ընթացքում, ինչպես նաեւ սահմանել հսկողության էլեկտրոնային համակարգի կիրառումը բռնություն կիրառած անձանց շրջանում մոնիթորինգի իրականացման ընթացքում,
  6. ուժը կորցրած ճանաչել հաշտեցման ընթացակարգի վերաբերյալ սահմանումը,
  7. հստակեցնել եւ դյուրինացնել ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված պաշտպանական որոշմանն առնչվող հայցադիմումի ընթացակարգերը, քննության եւ ծանուցման ժամկետները եւ պայմանները,
  8. սահմանել ավելի բարձր տուգանքներ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով սահմանված Անհետաձգելի միջամտության որոշումը կամ Պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու դեպքում
  9. հստակեցնել առկա սահմանումները, դրանք համապատասխանեցնել Քրեական օրենսգրքի սահմանումներին, լրացնել նոր սահմանումներով:

Թեմայի այլ նորություններ