Շառլ Միշելը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք չի տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շառլ Միշելը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք չի տեսնում

Շառլ Միշելը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք չի տեսնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, Փաշինյանը մանրամասն ներկայացրել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Շառլ Միշելը նշել է, որ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն այլընտրանք գոյություն չունի և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով մարտերը և ինտենսիվ հրետակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն։ Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Եվրամիությունը սերտ կապի մեջ է կողմերի հետ՝ լարվածության նվազեցմանը նպաստելու նպատակով»,- «Թվիթեր»-ի իր էջում գրել է Կլաարը:

Թեմայի այլ նորություններ