Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների թեմայի շուրջ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    14%
    9 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    28%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    69%
    10 կմ/ժ
  • Արարատ 21°C
    20%
    7 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    14%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    14%
    9 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    26%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    90%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների թեմայի շուրջ

Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ Ուկրաինայում կենսաբանական լաբորատորիաների թեմայի շուրջ

Ռուսաստանն այսօր՝ մարտի 11-ին, խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ նվիրված Ուկրաինայում «ԱՄՆ-ի կենսաբանական պատերազմի ծրագրերին»: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին։

«Ռուսական առաքելությունը մարտի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է խնդրել՝ քննարկելու ԱՄՆ ռազմական կենսաբանական գործունեությունը Ուկրաինայի տարածքում»,- գրել է նա Twitter-ում։

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ ԱՄՆ-ի պատվերով Ուկրաինայի կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի մասին հայտարարությունները քարոզչություն և ապատեղեկատվություն են։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորյա Նուլանդը, ելույթ ունենալով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում մարտի 8-ին կայացած լսումների ժամանակ, նշել է, որ Ուկրաինայում կան «կենսաբանական հետազոտությունների օբյեկտներ», և Վաշինգտոնը փորձում է կանխել դրանք ռուսական ուժերի վերահսկողության տակ ընկնելուց։

 Այս հայտարարությունն արել է Նուլանդը՝ պատասխանելով այն հարցին, թե Ուկրաինայում կենսաբանակա՞ն, թե՞ քիմիական զենք կա։ 

Ավելի վաղ ՌԴ ԶՈւ ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար Իգոր Կիրիլովը հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում ռազմական հատուկ գործողության ընթացքում ԱՄՆ դեպարտամենտի պատվերով գործող ավելի քան 30 կենսաբանական լաբորատորիաների ցանցի գործունեություն է բացահայտվել , որոնք գործել են ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության հովանավորության ներքո:

Նրա խոսքով՝ փետրվարի 24-ին  բոլոր լաբորատորիաները հանձնարարություն են ստացել Ուկրաինայի առողջապահության նախարարությունից՝ ամբողջությամբ ոչնչացնել այնտեղ տեղակայված բիոագենտները։ Կիրիլովը նշել է, որ այդ բաղադրիչների վերացման ընթացակարգն ուղղված է դրանց անդառնալի ոչնչացմանը, քանի որ, ըստ ամենայնի, ռազմական կենսաբանական ծրագրի իրագործումը շարունակելու համար անհրաժեշտ ամեն ինչ արդեն հանվել է Ուկրաինայի տարածքից։ 

Փետրվարի սկզբին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները դեռ միակ երկիրն է, որը դեռ չի կատարել Քիմիական զենքի կոնվենցիայով

Թեմայի այլ նորություններ