Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել է
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել է

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը մեկնարկել է

Ուկրաինայի պատվիրակությունն ուղղաթիռներով ժամանել է ռուսական կողմի հետ բանակցությունների վայր՝ Բելառուսի Բելովեժյան թավուտ: Ռուսական պատվիրակությունը ժամանել էր դեռ երեկ:

Պատվիրակության կազմերը նույնն են: Բանակցությունների առաջին փուլում կողմերը քննարկել էին հարցերի երեք փաթեթ՝ ռազմական, հումանիտար և քաղաքական: Հանդիպումը տևել է մոտ 5 ժամ:

Որոշ հարցերի հետ կապված, ինչպես հայտարարել են կողմերի ներկայացուցիչները, հնարավոր է եղել հասնել փոխըմբռնման:

Բելառուսի Բրեստի շրջանում մեկնարկել է Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցության երկրորդ փուլը: 

Մինչև հանդիպումը՝ ուկրաինական պատվիրակության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ բանակցությունից «նվազագույն ակնկալիքը՝ մարդասիրական միջանցքներն են»: 

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան էլ հայտարարել է, որ Կիևը ռուսական կողմի հետ բանակցություններում չի գնա զիջումների տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում:

Թեմայի այլ նորություններ