Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում մի խումբ երկրների դեսպանների
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում մի խումբ երկրների դեսպանների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ընդունել է Հայաստանի Հանրապետությունում մի խումբ երկրների դեսպանների

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի մարտի 14-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նորդիկ-Բալթիկ մի խումբ երկրների դեսպանների՝ մասնավորապես Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնի Էստոնիայի Հանրապետության դեսպան Ռինա Կալյուրանդին, Ֆինլանդիայի Հանրապետության դեսպան Կիրստի Նարինենին, Լատվիայի Հանրապետության դեսպան Ինգրիդա Լևրենցին և Նորվեգիայի դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիներին, հայ-ադրբեջանական սահմանների դելիմիտացմանը և դեմարկացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տրանսպորտային բոլոր ուղիների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքների, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումների և Հայաստանի վրա դրանց հումանիտար և սոցիալ-տնտեսական հետևանքների շուրջ:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է նաև Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրեն Արիֆ Բահարուդինին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱԶԲ հետ ձևավորված համապարփակ համագործակցության մակարդակը և շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի համավարակի հաղթահարման ընթացքում ՀՀ կառավարության ջանքերին սատարելու համար:

Փոխվարչապետը կարևորել է ԱԶԲ հետ համագործակցությունը նաև մասնավոր հատվածի համար՝ մասնավորապես ճիշտ բիզնես մշակույթի ձևավորման և բիզնեսների թափանցիկության բարձրացման տեսանկյունից: Շեշտելով, որ ԱԶԲ-ը զգալի ներգրավվածություն ունի Հայաստանում մի շարք ուղղություններով իրականացվող բարեփոխումների գործընթացում և Հայաստանի համար կարևորագույն ծրագրերում՝ փոխվարչապետը ներկայացրել է Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների բովանդակությունն ու հիմնական ուղղությունները: Անդրադարձ է կատարվել մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների և տնտեսության ոլորտներում նախատեսված բարեփոխումներին և այդ շրջանակներում ԱԶԲ հետ հնարավոր համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԱԶԲ ներգրավվածությունը Հյուսիս-Հարավ ճանապարհային մայրուղու կառուցման ծրագրում:

Քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները: 

Թեմայի այլ նորություններ