Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանապահ գյուղեր, ծանոթացել բնակիչների խնդիրներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանապահ գյուղեր, ծանոթացել բնակիչների խնդիրներին

Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է Սյունիքի մարզի սահմանապահ գյուղեր, ծանոթացել բնակիչների խնդիրներին

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 11-12-ը աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի ուղեկցությամբ փոխվարչապետն այցելել է սահմանապահ Ներքին Հանդ, Սրաշեն, Կոռնիձոր գյուղեր, ծանոթացել բնակիչներին հուզող խնդիրներին, տեղում տվել համապատասխան հանձնարարականներ՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում դրանք լուծելու համար։

Փոխվարչապետը ծանոթացել է նաև ՀՀ պետական բյուջեի միջոցներով կատարված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական աշխատանքներին։ Նշենք, որ Սյունիքի մարզում իրականացվում է լայնածավալ ճանապարհաշինություն՝ ընդգրկելով մարզով անցնող միջպետական, հանրապետական և  տեղական նշանակության մի շարք ճանապարհներ։

Փոխվարչապետը, մասնավորապես, ծանոթացել է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման ավտոճանապարհի կմ196+000-կմ202+200 հատվածի (Սիսիանի խաչմերուկ) հիմնանորոգմանը, Լծեն-Տաթև 19.9կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ընթացքին, եղել է Տաթև-Աղվանի հիմնանորոգվող ճանապարհահատվածներում, հետևել է Կապան–Ծավ ավտոճանապարհի Կապան-Ճակատեն 7.5կմ շրջանցիկ հատվածի, Տանձավեր-Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև Քաշունի գյուղի խաչմերուկից Բարձրավան տանող և Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհների վերակառուցման աշխատանքներին։

Փոխվարչապետը շինարարական տեղամասերում հանդիպել է շինարարների, տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, քննարկել մի շարք հարցեր՝ կարևորելով շինաշխատանքների բարձր որակով իրականացումը։

Այցի շրջանակներում փոխվարչապետ Մաթևոսյանը ծանոթացել է նաև սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված՝ Կապան քաղաքի Ա․ Մանուկյանի արձանի և «Կապանմոլի» միջանկյալ հատվածի, ինչպես նաև Ա․ Մանուկյան և Թումանյան փողոցների շենքերի բակերի հիմնանորոգման աշխատանքներին։ Փոխվարչապետի հաջորդ կանգառը եղել է «Մարմնամարզության մանկապատանեկան դպրոց» ՀՈԱԿ-ը, որի հիմնանորոգման աշխատանքները ևս ավարտվել են։

Համբարձում Մաթևոսյանը հետևել է նաև Կապան քաղաքի Թումանյան փողոցի մայթերի և աստիճանների հիմնանորոգման և հենապատերի վերանորոգման ընթացող աշխատանքներին, որոնք ևս իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում՝ պետության համաֆինանսավորմամբ։

Թեմայի այլ նորություններ