Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում. իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ (տեսանյութ, լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խոշոր հրդեհ՝ Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում. իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ (տեսանյութ, լուսանկարներ)

Փետրվարի 10-ին՝ ժամը 09:40-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:
 
 
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից տասներկու մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը և գազածխապաշտպան ծառայության մեքենան։
 
 
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։
 
Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:
 
 
 
 
Դեպքի վայրում են ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալները՝ փ/ծ գնդապետ Ե․ Կարապետյանը, փ/ծ գնդապետ Տ․ Պետրոսյանը, Փրկարար ուժերի վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Գևորգյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանը։
 
 
UPD.  Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին։ Նախնական տվյալներով՝ մոտ 6000 քմ ընդհանուր պահեստային տարածքում այրվել է 5000 քմ հատվածը՝ պահեստավորված ապրանքներով: Կանխվել է հրդեհի հետագա տարածումը, իրականացվել է պահեստավորված գույքի տարհանում։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված են եղել ԵՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը, ԵՓՎ և մոտակա մարզային փրկարարական վարչություններից 16 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենա, բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը, փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ՃԿԱԿ օպերատիվ խումբն ու հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։ Հրդեհի վայրում հերթապահել են ոստիկանության աշխատակիցներ, շտապօգնության բրիգադ։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են:
 

«Անմիջապես կասեցվել է կրակի տարածումը հարակից տարածքներ: Տուժած անձինք չկան։ Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում 1 հրշեջ և 1 քաղաքացի ծխահարվել են, որոնց առաջին օգնություն է ցույց տրվել: Այս պահին աշխատում է շուրջ 140 հրշեջ ծառայող, գումարած ոստիկաններ»,- հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Հարցին՝ ի՞նչ է պահվել պահեստային տարածքում՝  ՆԳ նախարարության մամուլի քարտուղարը հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ պահվել են տարբեր տեսակի ապրանքներ, սննդամթերք, շինարարական ապրանքներ, ջրի պլաստիկե տարաներ:

Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները պահեստային տարածքում շարունակվում են: 

Թեմայի այլ նորություններ