Հզոր երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր ու ավերածություններ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հզոր երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր ու ավերածություններ

Հզոր երկրաշարժ Թուրքիայում ու Սիրիայում. կան զոհեր ու ավերածություններ

Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը հզոր երկրաշարժ է եղել: Զոհերի թվի մասին հստակ տվյալներ չկան. հաղորդվում է մինչև անգամ 50 զոհի մասին: 7.8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04.17-ին, Գազիանթեփ քաղաքի մերձակայքում: Մի քանի շենք է փլվել. փլատակների տակ ենթադրաբար կարող են մարդիկ մնացած լինել: Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, որ երկրաշարժից 10 քաղաքներ են տուժել: Երկրաշարժին հաջորդել է առնվազն 22 հետցնցում, որոնցից ամենահզորը` 6.6 մագնիտուդով:

Երկրաշարժի հետևանքով մոտ 100 մարդ է մահացել, ավելի քան 330 մարդ է տուժել Սիրիայի արվարձաններում: Ամենաուժեղ ցնցումները գրանվել են Իդլիբում, Հալեպում ու Լաթաքիայում։ Զոհերի մեջ հայեր էլ կան։ Այս մասին ասված է Գանձասար շաբաթաթերթի ֆեյսբուքյան էջում։ Ըստ Սիրիայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների՝ Սիրիայում զոհերի թիվը հասել է առնվազն 237-ի: Նշվում է նաև շուրջ 640 վիրավորի մասին: Նաև հաղորդվում է, որ 20 մարդ էլ զոհվել է Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում: Փրկարարները և բնակիչները փլատակների տակից փորձում են հանել վիրավորներին:

Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 04:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 00:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.15⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Ղազանչի և Աշոցք գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ

Թեմայի այլ նորություններ