Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել, լրացուցիչ բան ասել չեմ կարող. վարչապետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել, լրացուցիչ բան ասել չեմ կարող. վարչապետ

Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, ՀՀ-ի կողմից չեն հերքվել, լրացուցիչ բան ասել չեմ կարող. վարչապետ

«Հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել,  որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել»:

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Հնդկաստանից զենք գնելու մասին շրջանառվող տեղեկություններինև հնդկական մամուլում այս մասին հրապարակված լուրերին:

«Սպառազինության և ռազմական տեխնիկայի գնման թեման այն թեման չէ, որը ես կուզենայի հրապարակային քննարկել, բայց պիտի ասեմ, որ այդ հրապարակումները, որոնք եղել են հնդկական մամուլում, Հայաստանի Հանրապետության կողմից չեն հերքվել, և որևէ լրացուցիչ բան այս պահին չեմ կարող ասել, չեմ էլ ուզենա ասել», - նշեց վարչապետը: 

Նա հավելեց, որ իրենք ակտիվ քայլեր են ձեռնարկում ռազմատեխնիկական ոլորտում Հայաստանի համագործակցության շրջանակն ընդլայնելու համար։

«Մենք այդ ուղղությամբ շատ ակտիվ և ինտենսիվ քայլեր ենք ձեռնարկում։ Դա հեշտ գործ չէ», - մանրամասնեց Փաշինյանը։

Թեմայի այլ նորություններ