Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու»-ի պայթյունից տուժած տնտեսվարողներին և աշխատակիցներին

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) հոկտեմբերի 17-ին դրամական աջակցություն է տրամադրել «Սուրմալու» տոնավաճառի տարածքում բռնկված հրդեհի և հաջորդած պայթյունի հետևանքով տուժած տնտեսվարողներին և նրանց աշխատակիցներին: Այս մասին ասվում է ՀԿԽԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

ՀԿԽԸ-ի կողմից իրականացրած խոցելիության գնահատման արդյունքների հիման վրա, տուժած խոցելի 42 տնտեսվարողներ և նրանց ընտանիքի 211 անդամները, ինչպես նաև 38 գրանցված աշխատակիցներ և նրանց  ընտանիքի 186 անդամները ստացել են միանվագ դրամական աջակցություն ՝ 42 700 ՀՀ դրամ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար:  

Ընդհանուր առմամբ 397 անձի տրամադրվել է 16 միլիոն 951 հազար 900  ՀՀ դրամ:

Դրամական օգնությունը տրամադրվել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի Աղետներին արձագանքման արտակարգ իրավիճակների ֆոնդի ֆինանսական աջակցությամբ:

Թեմայի այլ նորություններ