Հայաստանում և Արցախում զգացվել է Թուրքիա-Իրան սահմանին արձանագրված երկրաշարժը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    34%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Հայաստանում և Արցախում զգացվել է Թուրքիա-Իրան սահմանին արձանագրված երկրաշարժը

Հայաստանում և Արցախում զգացվել է Թուրքիա-Իրան սահմանին արձանագրված երկրաշարժը

Հայաստանում և Արցախում զգացվել է Թուրքիա-Իրան սահմանին արձանագրված երկրաշարժը։ Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը, էպիկենտրոնում երկրաշարժը գրանցվել է 5.9 մագնիտուդ, հիպոկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։

Երկրաշարժի էպիկենտրոնը իրանական Ուրմիայից 113 կմ հյուսիս արևմուտք է։

Երևանի ժամանակով 22։14 գրանցված ցնցումներին արձագանքել են սոցցանցերի օգտատերեր Երևանի տարբեր վարչական շրջաններից, Արարատի, Վայոց ձորի և այլ մարզերից։

ՀՀ ԱԻՆ-ը ևս տարածել է հաղորդագրություն, որի համաձայն` հունվարի 28-ին, տեղական ժամանակով ժամը՝ 22:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 18:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.33⁰ և արևելյան երկայնության 45.24⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում 5 բալ, Վայոց ձորի և Արարատի մարզերում և Երևան քաղաքում 3-4 բալ, Արմավիրի և Կոտայքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Թեմայի այլ նորություններ