Առկա են բոլոր նախադրյալները խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առկա են բոլոր նախադրյալները խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ. Փաշինյան

Առկա են բոլոր նախադրյալները խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ. Փաշինյան

Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձավ հայ-վրացական հարաբերություններին ու առևտրաշրջանառության աճին:

«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար: Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում: Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ: Վարչապետի խոսքով՝ համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

«Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել տարածաշրջանային ու միջազգային մակարդակով»,- ասաց նա:

Հայ-վրացական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցակետի շինարարությունը մեկնարկել էր 2021 թվականի մայիսին: Երկու մասից բաղկացած նոր կամուրջը համապատասխանում է միջազգային չափանիշներին, թողունակությունը 3-4 անգամ ավելի մեծ է լինելու: Այն փորձնական շահագործման է հանձնվել օգոստոսի սկզբին։ Բացման պաշտոնական արարողությանը ելույթ են ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետները:

Թեմայի այլ նորություններ