ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ ՀՀ-ում հանրային որոշակի տրամադրություններ են փոխվել. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ ՀՀ-ում հանրային որոշակի տրամադրություններ են փոխվել. Փաշինյան

ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ ՀՀ-ում հանրային որոշակի տրամադրություններ են փոխվել. Փաշինյան

Հատկապես վերջին իրադարձություններից հետո հանրային դժգոհություն կա ՀԱՊԿ-ի ոչ համաչափ արձագանքի հետ կապված, Հայաստանը պատրաստվո՞ւմ է դուրս գալ ՀԱՊԿ-ից: Այս հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց.

«Վերջերս ՀԱՊԿ-ի մի շարք գործընկերների հետ շփումների արդյունքում արձանագրեցի, որ ՀԱՊԿ-ում նույնպես արձանագրվել է, որ Հայաստանում հանրային որոշակի տրամադրություններ են շատ արագ, մեծ քայլերով աճ ունեցել: Նույնիսկ մի խոսակցության ժամանակ ասվեց, որ ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը կկորցնի Հայաստանը: Բայց ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ՝ ասելով, որ Հայաստանում հակառակ մտավախությունը կա, որ Հայաստանը կկորցնի ՀԱՊԿ-ը:

Մեկ այլ ձևակերպմամբ ասում են, որ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես հակառակը ձևակերպեցի. իմ արձագանքն այն էր, որ մտավախություն կա, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից: Իրականում սա ամենևին բառախաղ չէ: Եկեք չմոռանանք, որ հիմա ես ՀԱՊԿ-ի նախագահողն եմ, և ՀԱՊԿ-ի նախագահողը նույն անձի մեջ պետք է բացատրություններ ունենա Հայաստանի վարչապետին: Իմ այս առաջին հայացքից ուղղակի բառախաղ թվացող ձևակերպումներով, կարծում եմ, ձևակերպեցի ամբողջ խնդիրը»:

Փաշինյանն ավելացրեց, որ Հայաստանն ակնկալում է իրավիճակի հստակ քաղաքական գնահատական:

«Աշխատանքային մակարդակով բազմիցս ՀԱՊԿ-ի ներսում խոսել եմ, բայց հիմա պատեհ է, որ հրապարակային խոսեմ դրա մասին, երբ ՀԱՊԿ-ի գործընկերների հետ ունեցել ենք քննարկումներ Հայաստանի անվտանգության վերաբերյալ, որովհետև ՀԱՊԿ-ը Հայաստանի անվտանգության ինստիտուցիոնալ թիվ մեկ գործիքն է, մենք ստացել ենք շատ հստակ հավաստիացումներ, որ Հայաստանի սահմանը ՀԱՊԿ-ի համար կարմիր գիծ է:

Երբ նախորդ տարի տեղի ունեցան Սոթք-Խոզնավարի իրադարձությունները, այդ ժամանակ, բնականաբար, դիմեցինք ՀԱՊԿ-ին և մեզ համար շատ տարօրինակ մի արձագանք ստացանք, որ սահմանը դեմարկացված և դելիմիտացված չէ: Այստեղից հարց ծագեց` այդ դեպքում կարմիր գիծը որտեղո՞վ է անցնում: Դեռ այն ժամանակ ձևակերպել ենք այս հարցի հստակ պատասխանի անհրաժեշտությունը: Ու սա կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև ՀԱՊԿ-ի համար, որովհետև ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ ՀԱՊԿ չկա, որովհետև ՀԱՊԿ-ն ունի պատասխանատվության գոտի, որը գծանշված է սահմաններով»,- ասաց նա:

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կա սահման, և այս սահմանը կոորդինատներով հայտնի է. «Այդ սահմանները Խորհրդային Միության ադմինիստրատիվ սահմաններն են, որոնք 1991 թվականի դեկտեմբերի 18-ի համաձայնագրով սահմանները ճանաչվել են որպես պետական սահմաններ»:

Թեմայի այլ նորություններ