ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է կազմակերպության երևանյան հանդիպմանը և Հայաստանի վերաբերյալ քննարկումներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է կազմակերպության երևանյան հանդիպմանը և Հայաստանի վերաբերյալ քննարկումներին

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն անդրադարձել է կազմակերպության երևանյան հանդիպմանը և Հայաստանի վերաբերյալ քննարկումներին

ՀԱՊԿ երևանյան գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել իրավիճակին, որը ձևավորվում է ինչպես գլոբալ հարթությունում, այնպես էլ ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում գտնվող հավաքական անվտանգության բոլոր երեք տարածաշրջաններում՝ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրներում։ Այս մասին բելառուսական ONT հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Եթե ընդհանուր առմամբ կովկասյան տարածաշրջանում իրավիճակը գնահատենք, ապա այժմ ձևավորվող միտումները զգուշավոր լավատեսություն են ներշնչում։ Բոլոր մասնակիցների ուշադրությունը կենտրոնացած է տարածաշրջանում խաղաղության հասնելու վրա՝ խաղաղության պայմանագրի ստորագրում, գոյություն ունեցող սահմանների օրինական գրանցում, տրանսպորտային կապերի ապաշրջափակում... Տարածաշրջանի երկրները գնում են այս ճանապարհով, ինչը շատ լավ է», - հայտարարել է  կազմակերպության գլխավոր քարտուղարը։

Նա նշել է, որ մյուս կողմից ստեղծված իրավիճակը բարդ է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին։

«Այնտեղ ամեն օր կրակոցներ են։ Որպես Հայաստանին օգնություն՝ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկվել է միջոցառումների շարք. և՛ քաղաքական-դիվանագիտական, և՛ ռազմական, այդ թվում՝ սահման առաքելություն ուղարկելը, որը ռեալ կգնահատի իրավիճակը։ Այդ միջոցառումներն աջակցություն են ստացել ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների կողմից»,-ասել է նա։

Զասի  խոսքով, «միակ բանը, որին չհաջողվեց հասնել, ստեղծված իրավիճակի կոնսոլիդացված գնահատումն է»։

Թեմայի այլ նորություններ