Գլխավոր դատախազի տեղակալն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    42%
    13 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    58%
    20 կմ/ժ
  • Լոռի 16°C
    66%
    5 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    81%
    14 կմ/ժ
  • Արարատ 20°C
    44%
    11 կմ/ժ
  • Սյունիք 20°C
    73%
    5 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    42%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    80%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    42%
    13 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    46%
    14 կմ/ժ
  • Արցախ 19°C
    67%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 389.6002
  • Ռուբլի = 4.2308
  • Դոլար = 394.07

Գլխավոր դատախազի տեղակալն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը

Գլխավոր դատախազի տեղակալն ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանից հանցավոր ճանապարհով դուրս բերված ակտիվների վերադարձի հարցերը

ՀՀ գլխավոր դատախազի` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող  տեղակալ Սրբուհի Գալյանը դեկտեմբերի 5-12-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Վաշինգտոնում ընթացող «‎Կոռուպցիայի դեմ» խորագրով միջազգային 20-րդ համաժողովին՝ կազմակերպված «‎Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, դեկտեմբերի 5-ին Սրբուհի Գալյանը հանդիպել է ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը:

Կողմերը բարձր են գնահատել առկա համագործակցությունը և քննարկել շարունակական ու արդյունավետ  փոխգործակցության հեռանկարները:

Հանդիպմանը, մասնավորապես, անդրադարձ է կատարվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված ակտիվների վերադարձի խնդիրներին, փողերի լվացման դեմ համատեղ պայքարի արդյունավետության բարձրացմանն ու քրեական վարույթների շրջանակում իրավական փոխօգնությանը վերաբերող մի շարք հարցերի:

Այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է նաև Արդարադատության դեպարտամենտի աշխատակիցների հետ, քննարկել Հայաստանից դուրս բերված ակտիվների վերադարձին ու փոխգործակցության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: 

Թեմայի այլ նորություններ