Երևանում հերթական անգամ վրաերթի են ենթարկվել ինքնագլորով շրջող անչափահասներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. վրաերթ կատարած Toyota-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Երևանում հերթական անգամ վրաերթի են ենթարկվել ինքնագլորով շրջող անչափահասներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. վրաերթ կատարած Toyota-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

Երևանում հերթական անգամ վրաերթի են ենթարկվել ինքնագլորով շրջող անչափահասներ. նրանք տեղափոխվել են հիվանդանոց. վրաերթ կատարած Toyota-ի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 37-ամյա Դավիթ Ն.-ն իր վարած Toyota մակնիշի ավտոմեքենայով Պարոնյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնագլորով շրջող 17-ամյա Քրիստինե Ա.-ին և 15-ամյա Սարգիս Կ.-ին: 



Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը: 



Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:



Տեղում տարածքը սահամանզատել են նույն վաշտի պարեկներ Դավիթ Ղազարյանն ու Անդրանիկ Հարոյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա, ինչը պարեկներին հաջողվել է:



Դեպքի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Մանվել Մուրադյանի, Գեղամ Գալստյանի և քննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան և ինքնագլորը տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած) վիճակում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Թեմայի այլ նորություններ