Բելառուսում մայիսի 18-ին տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Բելառուսում մայիսի 18-ին տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը

Բելառուսում մայիսի 18-ին տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի արտագնա նիստը

Մայիսի 18-ին Բելառուսում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) խորհրդի արտագնա նիստը։ ՏԱՍՍ-ը հատնում է, որ այդ մասին երեքշաբթի լրագրողներին ասել է Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Օլեգ Բելոկոնևը։

«2023 թվականին Բելառուսի Հանրապետությունը ստանձնեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը, հետևաբար, մեր երկրի տարածքում կանցկացվեն մի շարք առանցքային, հատկապես կարևոր իրադարձություններ, որոնցից է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի արտագնա հանդիպումը, որը նախատեսված է անցկացնել մայիսի 18-ին»,-նրա խոսքերն է մեջբերում BelTA գործակալությունը։

Բելոկոնևն ասել է, որ «միջոցառումը թույլ կտա կարծիքներ փոխանակել, բարձրացնել միջխորհրդարանական համագործակցության մակարդակը, համակարգել դիրքորոշումները միջազգային ասպարեզում, քննարկել որոշ խնդրահարույց հարցեր, որոնք կարող են առաջանալ այս պահին, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության իրավական ասպեկտները։

Խորհրդարանականի խոսքով, ներկայումս ՀԱՊԿ ԽՎ շրջանակներում քննարկման ենթակա առանցքային հարցերից մեկը տեղեկատվական անվտանգությունն է։

Թեմայի այլ նորություններ