Ավարտվել է հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացումը․ Սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած 3 զինծառայողների գտնվելու վայրը անհայտ է մնում․ ՔԿ խոսնակ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ավարտվել է հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացումը․ Սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած 3 զինծառայողների գտնվելու վայրը անհայտ է մնում․ ՔԿ խոսնակ

Ավարտվել է հայկական կողմին վերադարձված 13 զինծառայողների դիերի նույնականացումը․ Սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած 3 զինծառայողների գտնվելու վայրը անհայտ է մնում․ ՔԿ խոսնակ

Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին, սոցցանցի իր էջում գրել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։

Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը։

Հավերժ հիշատակ մեր քաջորդիներին»,- գրել է Աբրահամյանը։

Թեմայի այլ նորություններ