Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել

Առավոտյան Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակվել: Այդ մասին լուրը 1lurer.am-ի հետ զրույցում հաստատեց ՆԳՆ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը:

«Այս պահին դեպքի վայրում ենք: Հաղորդումն առավոտյան 8:54 է ստացվել, որ թաղապետարանի հետնամասի 2-դ հարկի պատուհանների վրա կրակել են: Հիմա օպերատիվ խումբը դեպքի վայրում է, կազմված փաստաթղթերն էլ փոխանցվել են Քննչական կոմիտե»,- ասաց նա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում․ ժամը 09:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:

Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ թաղապետարանի շենքի 2-րդ հարկի եվրոպատուհանների վրա կա կրակոցի մոտ 7 հետք: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, կրակողի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանները թաղապետարանի բակում հայտնաբերել են «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի ապակու վրա նույնպես առկա է եղել կրակոցի հետք:

«Դեպքը գիշերն է եղել՝ կրակել են Նոր Նորք վարչական շրջանի շենքի պատուհաններին, չգիտեմ՝ ովքեր են եղել»:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը՝ հաստատելով լուրերը, որ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի վարչական շենքի պատուհանների ուղղությամբ կրակոցներ են արձակել:

«Ով է արել, ինչ է արել՝ չգիտեմ, հենց հիմա տեղում աշխատում են ոստիկանները, Երևան քաղաքի քրեականի պետն է, Նոր Նորք վարչական շրջանի բաժնի պետը, օպերատիվ աշխատակիցները ճշտում են, կամերաներով փորձում են գտնել, թե ով է: Դեպքը եղել է  մոտավորապես գիշերը 11-12-ի կողմերը»,- ասաց Մարգարյանը: Հարցին, թե որևէ վարկած ունի՞, պատասխանեց՝ ոչ, նույնն էլ ասել է ոստիկաններին: Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը նաև նշեց, որ տուժողներ չկան միայն պատուհաններն են վնասվել:

Թեմայի այլ նորություններ