Արարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Արարատ Միրզոյանը և Բելգիայի ԱԳ նախարարը կարևորել են հրադադարի ռեժիմի պահպանումը

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լահբիբի հետ։

Արարատ Միրզոյանը Հաջա Լահբիբին է ներկայացրել սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքները` դատապարտելով ադրբեջանական զինուժի կողմից միջազգային և հումանիտար իրավունքի խախտումներն ու հայ զինծառայողների և ռազմագերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը։

Երկուստեք ընդգծվել է հրադադարի ռեժիմի պահպանման և խաղաղ բանակցությունների միջոցով խնդիրների կարգավորման կարևորությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ շեշտել է, որ միջազգային հանրության անհասցե կոչերը նպաստում են ադրբեջանական կողմի ագրեսիվ և առավելապաշտական վարքագծին, ինչի արդյունքում խաթարվում են տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատման հայկական կողմի ջանքերը:

Նախարարները քննարկել են նաև հայ-բելգիական քաղաքական երկխոսության խորացման, բազմակողմ հարթակներում համագործակցության, առևտրատնտեսական և կրթամշակութային կապերի զարգացման վերաբերյալ հարցեր:

Թեմայի այլ նորություններ