ԱԻ նախարարն այցելել է բնակելի շենքերի ապաստարաններ, հետևել բարեկարգման աշխատանքներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԻ նախարարն այցելել է բնակելի շենքերի ապաստարաններ, հետևել բարեկարգման աշխատանքներին

ԱԻ նախարարն այցելել է բնակելի շենքերի ապաստարաններ, հետևել բարեկարգման աշխատանքներին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով գերատեսչության ենթակայության տակ գտնվող ապաստարաններում իրականացվում են մաքրման և կահավորման աշխատանքներ։

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ իրականացված աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը այցելել են ապաստարաններ։ Շրջայցի ընթացքում նախարարը նախանշել է հետագա անելիքները, տվել հանձնարարականներ։

ԱԻ նախարար Ա․ Փամբուխչյանը նշել է, որ ապաստարանները գտնվում են գերատեսչության և անձամբ իր ուշադրության կենտրոնում․ մաքրման և կահավորման աշխատանքների մասին մշտապես զեկուցվում է։

Նախարարությունը սերտ համագործակցում է համայնքապետարանների հետ և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։ 

Թեմայի այլ նորություններ