Ադրբեջանը հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանը հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

Ադրբեջանը հարձակում է ծրագրում Նախիջևանի ուղղությամբ. ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցիչ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ սեպտեմբերի 15-ի նիստում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստ հրավիրելու համար, ապա հայտարարել, որ Ադրբեջանը ծրագրում է հարձակում իրականացնել Նախիջևանի ուղղությամբ։

«Հանդիպումը տեղի է ունենում իմ երկրի համար ծանր պահի, քանի որ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի հանցավոր ագրեսիայի ակտ է տեղի ունենում ՀՀ-ի տարածքային ամբողջականության նկատմամբ, որը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը և ՄԱԿ-ի կանոնադրությունը` առաջացնելով անկայունություն տարածաշրջանում»,- նշել է Մհեր Մարգարյանը:

ՀՀ ներկայացուցիչը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանն սկսել է ռազմական գործողություններ՝ թիրախավորելով Հայաստանի արևելյան, հարավ-արևելյան շրջանները՝ կիրառելով տարբեր զինատեսակներ: Մարգարյանը ներկաներին իրազեկել է, որ ՀՀ-ն ունի 105 զոհ, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։

«Վնասները մեծ են: Մի քանի օրերի ընթացքում ՀՀ-ի խիտ բնակեցված քաղաքները՝ ներառյալ Ջերմուկը, Վարդենիսը, Գորիսը. Սոթքը, Կապանը ենթարկվել են ծանր հրթիռակոծության, ինչը բերել է 2750 մարդու տարհանման Գեղարքունիքից, Վայոց Ձորից և Սյունքից: Նրանց թվում են 370 երեխա և 55 հաշմանդամություն ունեցող անձ»,- շեշտել է Մարգարյանը:

Նա շեշտել է Ջերմուկի թիրախավորման մասին, որտեղ ոչ մի ռազմակայան չկա, ինչպես նաև Կեչուտի ջարամբարի թիրախավորման մասին:

«Ժնևի կոնվենցիայի կոպիտ խախտմամբ՝ առնվազը 7 ռազմագերի ունենք, ինչը երևում է տեսանյութերից: Թիրախավորվել են իրենց աշխատանքն իրականացնող տեղացի և արտասահմանյան լրագրողներ: Ադրբեջանի նման քայլերը կարող են հանգեցնել ավելի լուրջ բռնության, ինչպիսիք են ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցանքը»:

Մարգարյանը նշել է, որ Ադրբեջանն ուժի միջոցով փորձում է տարածքներ գրավել՝ խախտելով միջազգային օրենքը և 2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագրի կետերը:

Թեմայի այլ նորություններ