Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդը կիրառել է նաև ականանետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 6°C
    49%
    13 կմ/ժ
  • Շիրակ -2°C
    86%
    9 կմ/ժ
  • Լոռի 2°C
    65%
    11 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 7°C
    34%
    10 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    42%
    10 կմ/ժ
  • Արմավիր 7°C
    49%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք -4°C
    67%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 5°C
    49%
    13 կմ/ժ
  • Կոտայք 3°C
    42%
    10 կմ/ժ
  • Արցախ 6°C
    63%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 394.9005
  • Ռուբլի = 4.26443
  • Դոլար = 394.466

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդը կիրառել է նաև ականանետ

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. հակառակորդը կիրառել է նաև ականանետ

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 23:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառել է նաև ականանետ:

Հայկական կողմը կորուստներ չունի:

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ինչպես հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը, նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։

Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Թեմայի այլ նորություններ