Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Նորաբակի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 01:35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել Նորաբակի (Գեղարքունիքի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին, ժամը 07:50 -ի սահմաններում փորձել են Քարվաճառի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, որոնք իբր թե խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել՝ հայտարարելով, թե, իբր, ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 7-ին՝ ժամը 10:05-ի սահմաններում, փորձել են Ասկերանի շրջանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, և որոնք, իբր, խափանվել են ադրբեջանական կողմի գործողությունների արդյունքում։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊԲ-ից:

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սարուշեն համայնքի դաշտերում աշխատող կոմբայնի ուղղությամբ: Հայկական կողմից կորուստեր չկան:

Խախտման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունից:

Թեմայի այլ նորություններ