Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի. ԱՄՆ կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառում է կայացել
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի. ԱՄՆ կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառում է կայացել

Ադրբեջանի ղեկավարությունը պետք է պատասխանատվության ենթարկվի. ԱՄՆ կոնգրեսում Արցախի անկախությանը նվիրված միջոցառում է կայացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսում տեղի է ունեցել Արցախի անկախությանը նվիրված միջոցառում, որին մասնակցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամները:

Միջոցառման ընթացքում ելույթ է ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը: Նա շեշտել է, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՝ ընդգծելով էքզիստենցիալ և ցեղասպանական սպառնալիքները, որոնց բախվում է Արցախի ժողովուրդը:

Բաբայանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի և ամբողջ աշխարհի հայկական համայնքներին և Արցախի բոլոր աջակիցներին: «Մենք պայքարում ենք ոչ միայն մեր ապագայի, այլ նաև անցյալի, ներկայի և ամբողջ մարդկության համար»,- ասել է Դավիթ Բաբայանը:

Կոնգրեսական Ադամ Շիֆը իր ելույթում ընդգծել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի ցանկացած տեսակի աջակցություն Ադրբեջանին, պատժամիջոցներ կիրառի և պատասխանատվության ենթարկի Ադրբեջանի ղեկավարությանը պատերազմական հանցագործությունների համար: Շիֆի խոսքով՝ Ադրբեջանի ագրեսիան միանշանակ չդատապարտելը թույլ է տվել, որ այդ երկիրը նոր հարձակում իրականացնի Հայաստանի դեմ:

Միջոցառմանը մասնակցել է նաև կոնգրեսական Ֆրանկ Փալոնը, ով նոր է վերադարձել Հայաստանից, որտեղ այցելել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի պատվիրակության կազմում: Իր ելույթում նա ընդգծել է, որ իրենց առաքելության կարևոր մասն է երաշխավորել Հայաստանում ժողովրդավարության զարգացման շարունակականությունը՝ շեշտելով, որ Արցախն էլ դրա մի մասն է:

Կոնգրեսական Ջիմ Կոստան դատապարտել է Ադրբեջանի կողմից վերջին հարձակումը Հայաստանի վրա՝ նշելով, որ ԱՄՆ-ն պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին: Նա կոչ է արել վերանայել ցանկացած աջակցություն, որ տրամադրվում է Ադրբեջանին:

Կոնգրեսի անդամ Ջուդի Չուն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը արգելել է իր մուտքը, ինչը մեծ պատիվ է իր համար:  Ջուդի Չուն ընդգծել է Ադրբեջանին ռազմական աջակցության տրամադրումը դադարեցնելու և Արցախին հատկացվող օգնությունն ընդլայնելու անհրաժեշտությունը:

Թեմայի այլ նորություններ