ԱԱԾ-ն ստուգում է տեղեկատվությունը. Փաշինյանը՝ «Վագներ»-ի մարտիկների ՀՀ գալու հրապարակումների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    34%
    19 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 22°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԱԾ-ն ստուգում է տեղեկատվությունը. Փաշինյանը՝ «Վագներ»-ի մարտիկների ՀՀ գալու հրապարակումների մասին

ԱԱԾ-ն ստուգում է տեղեկատվությունը. Փաշինյանը՝ «Վագներ»-ի մարտիկների ՀՀ գալու հրապարակումների մասին

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը ստուգում է «Վագներ»-ի՝ մեծ թվով մարտիկների Հայաստան գալու վերաբերյալ հրապարակումները:

Այս մասին հայտնեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին: Պատգամավորը նշեց՝ տեղեկություններ են տարածվում, որ ՀՀ ԱԱԾ-ն «վագներականների» է փնտրում:

«ՀՀ իրավապահ մարմինները պարտավոր են արձագանքել մամուլում հայտնված հրապարակումներին: Ես, ինչքանով, որ տեղյակ եմ, նման հրապարակում է եղել տելեգրամյան ալիքներով: ԱԱԾ-ն իր իրավասության շրջանակներում ստուգում է հրապարակված տեղեկատվությունը: Այդտեղ էլ որևէ արտառոց բան չկա»,-ասաց նա:

Անդրադառնալով պատգամավորի հարցին, թե արդյոք մտավախություն ունի, որ ՌԴ-ն Հայաստանում կարող է հեղափոխություն անել՝ վարչապետը պատասխանեց, որ ՀՀ-ում հեղափոխություն կարող է անել միայն ՀՀ ժողովուրդը, և ՀՀ ժողովուրդն այդ հեղափոխությունն արդեն արել է:

«Տելեգրամ»-ի ալիքներում տեղեկություններ էին տարածվել, թե իբր ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մեծ քանակությամբ մարտիկներ Հայաստան են եկել և տեղական ուժերի աջակցությամբ պատրաստվում են հակակառավարական:

Թեմայի այլ նորություններ