USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ

USCIRF-ն իր մտահոգությունն է հայտնել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակի կապակցությամբ

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) խիստ մտահոգված է Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով:

«USCIRF-ը մտահոգված է պաշտամունքի և կրոնական այլ վայրերի ինտեգրման ու պահպանման վերաբերյալ զեկույցներից: Դրանց թվում են Շուշիի հայ առաքելական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթները «վերականգնման» անվան տակ հանվել են առանց հոգևոր ժողովի մասնակցության»,- հայտարարել է USCIRF-ի հանձնակատար Նադինե Մաենզան:

Նա հավելել է, որ չնայած մայր տաճարը վերականգնման կարիք ունի ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով վնասվելուց հետո, խիստ անհրաժեշտ է, որ այն և մյուս վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն ու պահպանվեն:

Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը 2021-ի զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ էր արել ուշիուշով հետևել Ադրբեջանին, որը ներգրավված է կրոնական ազատության կոպիտ խախտումներում:

Թեմայի այլ նորություններ