Թանգարանների մուտքն այսօր անվճար է. Վահրամ Դումանյանը շնորհավորել է Թանգարանների միջազգային օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    89%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    38%
    7 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Թանգարանների մուտքն այսօր անվճար է. Վահրամ Դումանյանը շնորհավորել է Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Թանգարանների մուտքն այսօր անվճար է. Վահրամ Դումանյանը շնորհավորել է Թանգարանների միջազգային օրվա առթիվ

Մայիսի 18-ին նշվում է Թանգարանների միջազգային օրը: Թանգարանների միջազգային խորհրդի «ԻԿՕՄ» առաջարկով միջազգային հանրությունը 1977 թվականից մայիսի 18-ը նշում է որպես Թանգարանների միջազգային օր՝ նպատակ ունենալով համախմբելու թանգարաններին, կարևորելու դրանց դերը որպես հասարակության կրթական, մշակութային և ժամանցային կենտրոններ:                 

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ, COVID-19 համավարակով պայմանավորված՝ այս տարի Թանգարանների միջազգային օրը և «Թանգարանների գիշեր» ակցիան նշվում են նույն օրը՝ մայիսի 18-ին: Դրանք կիրականացվեն  «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել» խորագրի ներքո`  թանգարաններին և համայնքներին առաջարկելով ստեղծել, պատկերացնել և կիսել արժեքի ստեղծման նոր պրակտիկաներ, մշակութային հաստատությունների նոր բիզնես մոդելներ և նորարարական լուծումներ ներկայիս սոցիալական, տնտեսական և բնապահպանական մարտահրավերների համար:

Մայիսի 18-ին` Թանգարանների միջազգային օրը, ՀՀ և Արցախի Հանրապետության 113  մշակութային կազմակերպություններ անվճար հիմունքներով իրենց հարկի ներքո կընդունեն այցելուներին` իրենց բազմաբովանդակ միջոցառումներով անմոռանալի դարձնելով յուրաքանչյուր այցելուի օրը: 

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ:

«1977 թ. մայիսի 18-ին Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ) իր 11-րդ գլխավոր կոնֆերանսի ժամանակ այդ օրը հռչակեց որպես Թանգարանների միջազգային օր: Այս տարի օրվա կարգախոսն է՝ «Թանգարանների ապագան. վերականգնել և վերաիմաստավորել», որն առավել քան արդիական է մերօրյա տեխնոլոգիական և թվային աշխարհում: Քայլելով ժամանակի պահանջներին համահունչ՝ այսօր թանգարանները կիրառում են հաղորդակցման բազմազան ձևեր ու եղանակներ՝ իրենց հավաքածուները նոր մոտեցումներով և ձևաչափերով հանրությանը ներկայացնելու համար: Հայաստանյան և Արցախի Հանրապետության թանգարանները նույնպես անմասն չեն մնում և չեն մնալու հիշյալ՝ շարունակաբար փոփոխվող նորագույն մարտահրավերներին արձագանքելու կարևոր գործից:

Շնորհավորում եմ ձեզ Թանգարանների միջազգային օրվա առթիվ, մաղթում բեղուն աշխատանքային գործունեություն և նորանոր ձեռքբերումներ: Թանգարանները մշակութային ժառանգությունը պահպանող, սերունդներին փոխանցող և հանրայնացնող կարևորագույն այն հաստատություններն են, որոնց առաքելությունը միտված է ազգային և համամարդկային մշակույթի պահպանմանն ու տարածմանը: Անկարելի է թերագնահատել թանգարանների դերն ազգի պատմության կերտման, կայացման, քաղաքացիական և ազգային դաստիարակության գործում:

Մեկ անգամ ևս շնորհավորում և մաղթում եմ արդյունավետ ու արգասաբեր գործունեություն»,- նշված է Դումանյանի ուղերձում:

Թեմայի այլ նորություններ