Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց «Արցախի կորսված կոթողները» ցուցահանդեսը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց «Արցախի կորսված կոթողները» ցուցահանդեսը

Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեց «Արցախի կորսված կոթողները» ցուցահանդեսը

«Արցախի կորսված կոթողները» բացօթյա ցուցահանդեսին մարդիկ կարող են լուսանկարների միջոցով ծանոթանալ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հիսունից ավելի պատմամշակութային արժեք ունեցող կոթողի, որոնք այժմ վտանգված են: Ցուցահանդեսը բացվեց մայիսի 1-ին Երևանում՝ Շառլ Ազնավուրի հրապարակում: Այն նախաձեռնել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը:

Կուսակցության խորհրդի անդամ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ իրենց նպատակն է հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածության մակարդակը, հիշեցնել այն կոթողների մասին, որոնք կորցրել ենք Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով և վերարժևորել այդ ամենը:

«Լուսանկարներում ներկայացված է 55 մշակութային կոթող: Համագործակցել ենք Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի հետ, որի առաջնորդը տրամադրել է կոթողների ցանկը, իսկ լուսանկարները տրամադրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող  հիմնադրամը, որի նախագահը վաղամեռիկ հուշարձանագետ Սամվել Կարապետյանն էր: Կարապետյանը հուշարձանները լուսանկարել է իր ուսումնասիրությունների ընթացքում»,-ասաց, Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ նախատեսում են լուսանկարների հիման վրա բրոշյուրներ հրատարակել և ներկայացնել ՀՀ-ում տարբեր դեսպանատներ, որպեսզի դեսպանություններն էլ ևս մեկ անգամ տեսնեն, թե ինչ արժեքներ ենք մենք կորցրել: «Սա սպիտակ  ցեղասպանություն է»,-եզրափակեց Արթուր Ավետիսյանը:

Ցուցահանդեսը բաց կլինի նաև մայիսի 2-ին:

Լուսանկարները՝ Գևորգ Պերկուպերկյանի

Թեմայի այլ նորություններ