Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը

Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ այսօր «Մոսկվա» կինոթատրոնի հարակից Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կբացվի անվանի կինոօպերատոր Ռուդոլֆ Վաթինյանի աստղը։ Այս մասին հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ֆեյսբուքյան էջը։ 

Այսօր ժամը 19։00-ին, Միրզոյան գրադարանի ցուցասրահում Հայաստանի ազգային կինոկենտրոնը կներկայացնի Ռուդոլֆ Վաթինյանի (1941-2021թթ․) ծննդյան 80-ամյակին նվիրված «Վերջին արդիները. Ռուդոլֆ Վաթինյան ֆոտո-դիմանկարները՝ 1960-80թթ.» ցուցահանդեսը։

Ռուդոլֆ Վաթինյանը ծնվել է 1941 թ. Դիլիջանում։ Ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիստների համամիութենական ինստիտուտի օպերատորական բաժինը (ՎԳԻԿ)։ 1970 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես օպերատոր։ Իր գործունեության ընթացքում, Վաթինյանը նկարահանել է երեք տասնյակից ավելի ֆիլմեր, որոնց թվում են  «Օգոստոս» (1976թ․), «Մեր մանկության տանգոն» (1984թ․), «Տեր Ողորմեա» (1996թ․) և այլն։ Մահացել է 2021 թ. հունվարի 2-ին։

Թեմայի այլ նորություններ