Պատմության 100-ամյա դասերը. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեցին 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    24 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    2 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    80%
    7 կմ/ժ
  • Արարատ 13°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    24 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    95%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    24 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    42%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Պատմության 100-ամյա դասերը. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեցին 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը

2021 թ. հոկտեմբերի 19-21-ին Երևանում, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի և «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվեց Մոսկվայի և Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը և տարածաշրջանը. դասեր, արժեվորումներ, հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողովը: Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի գիտական հանրույթի մասնագետներ, միջազգային հեղինակություն ունեցող գիտնականներ քսաներկու զեկուցումներով փորձեցին վեր հանել հայ ժողովրդի պատմության այս կարևրո ժամանակաշրջանի պատմաքաղաքական խնդիրների ամբողջությունը: 

Գիտաժողովի ընթացքում

• բազմակողմանի, խորը վերլուծության ենթարկվեց 1921 թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի ստորագրման պատմությունը,

• պատմաիրավական, քաղաքական բնույթի արժևորումներ կատարվեցին 1918-1921 թթ. աշխարհաքաղաքական խորքային գործընթացները՝ մեր ժողովրդի վրա ունեցած ազդեցության տեսանկյունից,

• մասնագիտական քննության առարկա դարձավ պատմական այս ժամանակաշրջանի քաղաքական դասերի արդիականությունն ու ազդցությունը ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի վրա,

• փաստվեց, որ հայկական շահերի անտեսման և անարդարության վրա հիմնված քաղաքական կայունությունը, առկա խնդիրների սառեցման մարտավարությունը ժամանակավոր բնույթ են կրում, ցանկացած աշխարհաքաղաքական ցնցում այդ պարագայում խարխլում է ոչ միայն տարածաշրջանային հավասարակշռության համակարգը, այլև իրական սպառնալիք է ստեղծում համաշխարհային ուժային հավասարակշռության պահպանման տեսանկյունից:

Գիտաժողովը շեշտեց, որ Մոսկվայի և Կարսի պատմական անարդարությունը, անգամ հարյուր տարի անց, շարունակում է կազմաքանդող դերակատարում ունենալ մեր տարածաշրջանում՝ թույլ չտալով այստեղի պետություններին վարել սուվերեն, փախադարձ շահերի հաշվառմամբ ձևավորված քաղաքականություն:

Գիտաժողովի ընթացքում հատուկ անդրադարձ եղավ հարավկովկասյան ներկա գործընթացներին և հնարավոր զարգացումներին:

Մատնանշվեցին

• ռազմաքաղաքական ներկա իրավիճակի տարբերություններն անցյալ դարի 20-ականներից,

• հայկական գործոնի օբյեկտային վիճակից դեպի սուբյեկտայնություն առաջնորդվելու հնարավոր տարբերակները: Այս տեսանկյունից կարևորվեց Արցախյան հիմնախնդրի արդարացի լուծման՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման և տարածքային ամբողջականության վերականգնման անհրաժեշտությունը հայ ժողովրդի պետականության ինքնիշխանության և լինելիության ապահովման տեսանկյունից,

• հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերները,

• տարածաշրջանում ուժային հիմնական կենտրոնների միջև ընթացող բարդ մրցակցության պատկերը,

• ավանդական՝ ռուսական, թուրքական շահերի հետ միաժամանակ իրականան գործոնի աճող դերակատարությունը:

Գիտաժողովն իբրև ամփոփում հաստատեց, որ 1920-ականների սկզբի տխուր պատմության կրկնությունից խուսափելու միակ ճանապարհը Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Սփյուռքի ազգային կառույցների ամրապնդումն է, միասնական քաղաքակրթական նշանակության ազգային արժեհամակարգի ձևավորումն ու համադրված աշխատանքների կազմակերպումն է:

Թեմայի այլ նորություններ