«Պատերազմի մղձավանջը». 44-օրյա պատերազմի վավերագրությանը նվիրված ցուցահանդես՝ Վարշավայում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Պատերազմի մղձավանջը». 44-օրյա պատերազմի վավերագրությանը նվիրված ցուցահանդես՝ Վարշավայում

«Պատերազմի մղձավանջը». 44-օրյա պատերազմի վավերագրությանը նվիրված ցուցահանդես՝ Վարշավայում

Վարշավայում՝ «Պատմության հետ հանդիպման տանը» (Dom spotkań z hisztorią) տեղի Է ունեցել լեհ ճանաչված ռազմական լրագրող, պատմաբան Վիտոլդ Ռեպետովիչի՝ Արցախյան 44-օրյա պատերազմի վավերագրությանը նվիրված «Պատերազմի մղձավանջը» վերտառությամբ լուսանկարների ցուցահանդեսի բացումը։

Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվել են հատվածներ ռեժիսոր Յադվիգա Նովակովսկայի «Պատերազմի և խաղաղության երկիր» վավերագրական ֆիլմից։

Միջոցառումը կազմակերպվել էր Լեհաստանում ՀՀ դեսպանության, Լեհ-հայկական հիմնադրամի և «Պատմության հետ հանդիպման տան» հաստատության համագործակցությամբ։ Միջոցառումը՝ նահատակված հայ հերոսների հիշատակին նվիրված աղոթքով է բացել լեհահայոց հոգևոր հովիվ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանը։

Այնուհետև ներկաներին դիմել է Լեհաստանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը։ Նա՝ ողջունելով ներկաներին, շնորհակալական խոսք է ուղղել Լեհ-հայկական հիմնադրամի նախագահ Արսեն Հովսեփյանին և «Պատմության հետ հանդիպման տան» հաստատության ղեկավարությանը։ Ս․ Մկրտչյանն անդրադարձել է 2020թ․ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը Արցախի դեմ ադրբեջանաթուրքական հրահրմամբ 44-օրյա պատերազմի արհավիրքին։ Նա ընդգծել է, որ պատերազմը խաթարեց Արցախի ժողովրդի խաղաղ և ստեղծարար կյանքը և հանգեցրեց բազմահազար մարդկային կորուստների ու ահռելի նյութական վնասների։ Չնայած այդ ամենին, արցախահայությունը շարունակում է մնալ հաստատակամ՝ ապրելու և արարելու իր հայրենի հողի վրա։

Դեսպանը օրվա հրամայական է դիտարկել Ադրբեջանում՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ, պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձնանց անհապաղ ազատ արձակումը և ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայ մշակութային ժառանգության պահպանությունը։ Այնուհետև դեսպան Սամվել Մկրտչյանը և Արսեն Հովսեփյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն պարգևը՝ Ոսկե մեդալը հանձնել են Յադվիգա Նովակովսկային՝ հայանպաստ գործունեության համար։

Թեմայի այլ նորություններ