ԿԳՄՍՆ-ի առաջիկա անելիքները՝ ի նպաստ մշակութային հաստատությունների զարգացմանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    11 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԳՄՍՆ-ի առաջիկա անելիքները՝ ի նպաստ մշակութային հաստատությունների զարգացմանը

ԿԳՄՍՆ-ի առաջիկա անելիքները՝ ի նպաստ մշակութային հաստատությունների զարգացմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն աշխատանքային այց է կատարել Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան։ Այցի նպատակն էր ծանոթանալ թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, քննարկել ժողովրդական ստեղծագործության և արհեստների պահպանության, ուսումնասիրման, տարածման ու հանրահռչակման ոլորտներում թանգարանի դերի վերարժևորման անհրաժեշտությունը:

Այս մասին տեղեկացնում է նախարարությունը:

Արա Խզմալյանը նշել է, որ առաջիկա անելիքները պետք է ուղղված լինեն մարզային մշակութային հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության խորացմանը: Նախարարի տեղակալը կարևորել է ժողովրդական արվեստի հետագա զարգացման ուղղությամբ թանգարանի կողմից իրականացվող աշխատանքների ընդլայնումն ավանդական արհեստների ուսուցման, ոչ նյութական մշակութային ժառանգության կրողների փորձի փոխանցման, վարպետության դասերի և գիտակրթական ծրագրերի իրականացման շրջանակում:

Թեմայի այլ նորություններ