Կառավարությունն աջակցություն է տրամադրել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան պետական թատրոններին
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունն աջակցություն է տրամադրել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան պետական թատրոններին

Կառավարությունն աջակցություն է տրամադրել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան պետական թատրոններին

ՀՀ կառավարության այսօրվա նիստում գործադիրը որոշում է կայացրել համապատասխան աջակցություն ցուցաբերել Երևանի Կամերային և Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններին։

«Մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության համապատասխան հատկացումներից կատարվել է 7231.9 հազ. դրամի վերաբաշխում, որից 6265.8 հազ. դրամն ուղղվել է «Թատերահամերգային կազմակերպությունների նյութատեխնիկական բազայի  համալրում» միջոցառմանը (1500.0 հազ. դրամ` ֆլեյտայի ձեռքբերում, 4765.8 հազ. դրամ՝ լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերում), իսկ 973.3 հազ. դրամը՝ «Թատրոնների շենքերի ընթացիկ նորոգում» միջոցառմանը (մետաղական կոնստրուկցիաների պատրաստում)»,- այս մասին նշված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրության մեջ:  

Ըստ հաղորդագրության՝ որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Երևանի Կամերային պետական թատրոնի հիմնական, փակ դահլիճն ունի օդափոխության խնդիր: Դահլիճում պատշաճ որակի օդափոխման համակարգի բացակայության հանգամանքը թատրոնի համար անհրաժեշտություն է առաջացրել գործարկել բացօթյա հարթակում ներկայացումների անցկացման ձևաչափը, ինչը թույլ կտա պահպանել ՀՀ առողջապահության նախարարության սահմանած սոցիալական հեռավորությունը և համավարակի կանխարգելման այլ կանոնները:

Թատրոնի լուսաձայնային սարքավորումների տեխնիկական հնարավորությունները ևս չեն համապատասխանում բացօթյա պայմաններում պատշաճ շահագործման համար: Հետևաբար, վերոնշյալ թատերական բացօթյա հարթակի համար լուսաձայնային սարքավորումների և գույքի ձեռքբերումը խիստ անհրաժեշտ է:

Որոշման արդյունքում Երևանի Կամերային պետական թատրոնը 2021 թվականի սեպտեմբերին կարող է իրականացնել բացօթյա ներկայացումներ: Բացօթյա թատերական հրապարակը կդառնա երևանցիների ու մայրաքաղաքի հյուրերի սիրելի և նախընտրելի վայրերից մեկը՝ հետագայում ձևավորելով բարի ավանդույթ:

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն ունի երաժշտական գործիքների (մասնավորապես ֆլեյտայի) խիստ պահանջ,  առանց որոնց հնարավոր չէ ապահովել կատարողական և  մասնագիտական լավ որակ: Առաջացել է գործիքների ձեռքբերման անհրաժեշտություն:

Որոշման արդյունքում Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի նվագախումբը մասնագիտական և կատարողական որակի բարձրացման հնարավորություն կունենա:

Թեմայի այլ նորություններ