Ջավախքի կյանքն ու կոլորիտը՝ հայ եւ վրացի լուսանկարիչների օբյեկտիվում. կայացավ «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    22 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    92%
    5 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    80%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    11 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    82%
    6 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    97%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    22 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 8°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ջավախքի կյանքն ու կոլորիտը՝ հայ եւ վրացի լուսանկարիչների օբյեկտիվում. կայացավ «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայ եւ վրացի 20 լուսանկարիչներ երեք օր շարունակ շրջել են Ջավախքի տարբեր շրջաններում, գյուղերում եւ քաղաքներում, ծանոթացել դրանց կյանքին ու բարքերին՝ լուսանկարելով այն ամենը, ինչն իրենց զարմացրել, հիացրել ու տպավորել է: Աշխատանքները ներկայացվեցին այսօր՝ ՀԲԸՄ դահլիճում, «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսում: Մոտ 4 հազար լուսանկարներից ցուցահանդեսի համար ընտրվել է 100 աշխատանք՝ 15 լուսանկարիչների գործեր, որոնց օբյեկտիվներում Ջավախքն է՝ իր բնապատկերներով ու կոլորիտով: Նախաձեռնությունն իրականացել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ:

Մանրամասները՝ տեսանյութում

Թեմայի այլ նորություններ